ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մշակույթի նախարարությունը արձագանքում է

Մշակույթի նախարարությունը արձագանքում է
20.11.2015 | 02:32

«Շողակն» անսամբլն իր առաքելությունը համարում է ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը: 1995-ից գործող անսամբլն ավելի շատ ներկայանում է դրսում, քան ներսում: Մաքուր երգը պրոպագանդվո՞ւմ է, հասնո՞ւմ է հանրությանը, պետական քաղաքականություն ասվածն ի՞նչ է ենթադրում: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» (10.11.2015) զրուցել էր «Շողակնի» մեներգչուհի Հասմիկ Հարությունյանի հետ:
Եթե փորձենք համառոտ շարադրել, «Շողակնը» Հայաստանում ներկայանալու համար հովանավոր չունի, կազմակերպվող համատեղ տոնական միջոցառումներին չի հրավիրվում, մշակույթի նախարարության և «Շողակնի» վարած քաղաքականությունը, այսպես ասած, չեն համընկնում:
Սույն հարցազրույցին արձագանքել էին մշակույթի նախարարությունից՝ գրավոր ներկայացնելով նախարարության աջակցությամբ Հայաստանում կայացած համերգային ծրագիրը (2009 թ.) և տարբեր տարիների մասնակցությունը հյուրախաղերին (Նյու Յորք, Ֆրեզնո, Իսրայել, Լոս Անջելես):
Իբրև հետգրություն նշված էր. «Համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանի կողմից ներկայացվել է ստեղծագործական հայտ՝ «Օրորոց» երաժշտական ներկայացում-ֆիլմ պատրաստելու խնդրանքով, որին նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, և այն ընդգրկված է եղել նախարարության 2012 թ. մշակութային ծրագրերում, սակայն Հասմիկ Հարությունյանի երկար ժամանակով ԱՄՆ-ում գտնվելու պատճառով նախագիծը կյանքի չի կոչվել»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ